다양한 영어 선생님을 검색해 보세요...
Հարցազրույց Անդրյուի հետ #24
Հարցազրույց Անդրյուի հետ #24
01:21
2026년 6월 21일 오후 1:06
설명
Ողջունում եմ բոլորին, ովքեր լսում են այս թողարկումը: Այսօր հետաքրիր նորություն ունեմ ձեզ համար: Ես հարցազրույց եմ վարել իմ ուսանողներից մեկի հետ, իհարկե նրա ցանկությամբ: Հարցազրույցի ժամանակ մենք խոսել ենք լեզուների մասին: Հատկապես շատ ենք խոսել հայերենի մասին: Բացի հայերենից, քննարկել ենք, թե ինչով է օգտակար օտար լեզուների իմացությունը և ինչպես կարելի է օտար լեզու սովորել: Հարցազրույցը տևում է 18 րոպե, այդ պատճառով ես այն italki-ում կտեղադրեմ մաս-մաս: Ընդհանուր հարցազրույցը բաժանել եմ չորս մասի, և յուրաքանչյուրը կտեղադրեմ առանձին: Ես կփորձեմ փոդքասթներին կցել նաև հարցազրույցի տեքստը, որպեզի ցանկության դեպքում դուք կարդալու հնարավորություն ունենաք: Եթե հարցեր լինեն, իհարկե, կարող եք գրել ինձ, ես սիրով կպատասխանեմ: Հուսով եմ, դուք կհավանեք այս ձևաչափը: Կարծում եմ, այն հետաքրքիր է: Կսպասեմ ձեր արձագանքին:
팟캐스트 채널
․․․ մասին
작성자