Çeşitli İngilizce öğretmenleri arasından arama yapın...

Վեբլենի էֆեկտը #22
Açıklama
Ի՞նչ է Վեբլենի էֆեկտը և ի՞նչ կապ ունի թվալու հետ:
Կարծում եմ, մենք բոլորս ճանաչում ենք այնպիսի մարդկանց, ովքեր սիրում են ունենալ թանկարժեք իրեր, օրինակ՝ թանկարժեք հեռախոս կամ պայուսակ: Եվ մենք գիտենք, որ այդ մարդիկ այդ թանկարժեք հեռախոսը ձեռք են բերել /գնել են/ պարտքով, բայց իրենց համար շատ կարևոր է այդ հեռախոսն ունենալը, որովհետև այդ հեռախոսը թանկ է: Սա Վեբլենի էֆեկտն է:
Այսինքն Վեբլենի էֆեկտը այն երևույթն է, երբ մարդիկ ավելի շատ են ուզում գնել ինչ–որ ապրանք՝ հենց այն պատճառով, որ այն թանկ է։
Սա այդքան էլ օրինաչափ չէ, քանի որ ապրանքի գնի բարձրացումը պետք է պատճառ դառնա, որ գնորդները քչանան, բայց տեղի է ունենում հակառակը՝ գնորդները շատանում են:
Բայց ինչո՞ւ են մարդիկ գնում թանկ ապրանքներ:
Դա ցուցադրական սպառում է: Այսինքն թանկարժեք ապրանքի միջոցով մարդն ուզում է ցույց տալ իր կարողությունները, իր կարգավիճակը, իր հաջողությունը։ Դա նշանակում է, որ եթե ես գնում եմ թանկարժեք հեռախոս, քանի որ այդ հեռախոսը թանկ է, ուրեմն այդ հեռախոսը ավելի շատ ուրիշներին ցույց տալու համար է, քան թե ինձ համար: Այսինքն հեռախոսի միջոցով ես ուզում եմ ասել, որ ես հարուստ եմ, ես հաջողակ եմ: Ես ուզում եմ, որ իմ հեռախոսը պատմի իմ մասին, ցույց տա, թե ով եմ ես: Իսկ եթե ես ունեմ թանկարժեք հեռախոս, ուրեմն ես ինքս արժեքավոր /կարևոր/ եմ:
Ծիծաղելի է, չէ՞: Հեռախոսն է որոշում, թե ով եմ ես:
Հենց սա է Վեբլենի էֆեկտը, որն իր անվանումը ստացել է ամերիկացի տնտեսագետ Թորշթեյն Վեբլենի պատվին:
Պետք է նշել նաև մի կարևոր բան: Վեբլենի էֆեկտը գործում է միայն այն ապրանքների վրա, որոնք տեսանելի են ուրիշներին, քանի որ դրա իմաստը ցուցադրելն է /ուրիշներին ցույց տալը/։
Օրինակ՝ մարդը չի գնի թանկ ներքնազգեստ ուրիշներին ցույց տալու համար, բայց թանկ պայուսակ կգնի:
Իսկ դուք ունե՞ք թանկարժեք պայուսակ…
Yayın Kanalı
․․․ մասին
Yazar
Bütün bölümler

#19 韓国語の勉強を再開した話

The 3:33 Train

ヒマ ≒ I`m available ?

Why are Easter Eggs Different Colours? (A short story.)

Matrix Movie (1999)

New Year, New Mindset

ROBO DE AUTO

VOTO DE SILENCIO.
Popüler bölümler

日本語でおしゃべり podcast for Japanese learners
#19 韓国語の勉強を再開した話

Spanish Reading Comprehesion
The 3:33 Train

ようへい先生 N4~N3 レベルの生徒(せいと)へ (^^♪
ヒマ ≒ I`m available ?

The Social Evolutionary
Why are Easter Eggs Different Colours? (A short story.)

Mucho que decir
Matrix Movie (1999)

English Learner's Boost
New Year, New Mindset

CHISTES MEXICANOS
ROBO DE AUTO

CHISTES MEXICANOS
VOTO DE SILENCIO.
