Cerca tra vari insegnanti di Inglese...

Հոգևոր արժեքների կղզին #23
Descrizione
Հոգևոր արժեքների կղզին
Վերջերս մի խելացի մարդու հետ կարդում էինք մի հետաքրքիր առակ: Այստեղ ուզում եմ ձեզ համար կարդալ այդ առակը:
Ժամանակին, շատ վաղուց, Երկրի վրա գոյություն ուներ /կար/ մի կղզի, որտեղ ապրում էին բոլոր հոգևոր արժեքները։ Մի օր նրանք նկատեցին, որ կղզին սկսել է անցնել ջրի տակ։ Բոլոր արժեքները նստեցին իրենց նավերը և հեռացան։
Կղզում մնաց միայն Սերը։ Նա սպասեց մինչև վերջին պահը, բայց երբ սպասելն այլևս անիմաստ դարձավ, նա էլ ցանկացավ հեռանալ կղզուց։
Այդ ժամանակ Սերը դիմեց Հարստությանը և խնդրեց, որ իրեն վերցնի իր նավի վրա։ Սակայն Հարստությունը պատասխանեց.
— Իմ նավը լի է ոսկով ու թանկարժեք գանձերով, քեզ համար այստեղ տեղ չկա։
Երբ կողքով անցնում էր Տխրության նավը, Սերը դիմեց նրան, բայց նա ասաց.
— Ների՛ր, Սե՛ր, ես այնքան տխուր եմ, որ պետք է միշտ մենակ մնամ։
Այդ պահին Սերը տեսավ Հպարտության նավը և օգնություն խնդրեց նրանից, սակայն Հպարտությունն ասաց, որ Սերը կխախտի իր նավի ներդաշնակությունը։
Անցնում էր նաև Ուրախությունը, բայց նա այնքան էր տարված զվարճանքով, որ նույնիսկ չլսեց Սիրո կանչերը։
Այդժամ Սերը լիովին հուսահատվեց։
Բայց հանկարծ նա իր հետևից լսեց մի ձայն.
— Գնա՛նք, Սե՛ր, ես քեզ կտանեմ։
Սերը շրջվեց և տեսավ մի ծերունու։ Նա Սիրուն հասցրեց ցամաք, և երբ ծերունին հեռացավ, Սերը հանկարծ հասկացավ, որ մոռացել է հարցնել նրա անունը։
Այդ ժամանակ նա դիմեց Գիտելիքին.
— Ասա՛ ինձ, Գիտելի՛ք, ո՞վ էր նա, որ ինձ փրկեց։ Ո՞վ էր այդ ծերունին։
Գիտելիքը նայեց Սիրուն և պատասխանեց.
— Դա Ժամանակն էր։
— Ժամանա՞կը, — զարմացավ Սերը։ — Բայց ինչո՞ւ նա ինձ փրկեց։
Գիտելիքը նորից նայեց Սիրուն, ապա նայեց հեռուն, ուր գնացել էր ծերունին, և ասաց.
— Որովհետև միայն Ժամանակն է գիտակցում, թե որքան կարևոր է Սերը կյանքում։
…
Առակի քննարկման ժամանակ զրուցակիցս մի հետաքրքիր բան նկատեց, որի վրա ես ուշադրություն չէի դարձրել:
Նա ասաց.
Ինչպես է ստացվում, որ բոլորը նավ ունեին, բացի՝ Սիրուց: - Եվ նա մեկնաբանեց դա այսպես: - Սերն այնքան ահոգ է ապրում, այնքան երազկոտ է, որ երբեք չի մտածում հեռանալու մասին: Իսկ մյուս արժեքներն ավելի ռեալիստ են:
Իսկ դուք ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Սերը նավ չուներ:
Canale dei podcast
․․․ մասին
Autore
Tutti gli episodi

成语和俗语的区别(The difference between idioms and colloquial expressions)

5-会哭的孩子有奶吃The baby that cries will be fed

4-四声与四味Four sounds and four tastes

立夏之后是小满Grain Buds comes after The Start of Summer

2-母亲节随想(Mother's Day thoughts)

1-四季的节奏
Episodi popolari

四季人生(The Four Seasons of Life)
成语和俗语的区别(The difference between idioms and colloquial expressions)

四季人生(The Four Seasons of Life)
5-会哭的孩子有奶吃The baby that cries will be fed

四季人生(The Four Seasons of Life)
4-四声与四味Four sounds and four tastes

四季人生(The Four Seasons of Life)
立夏之后是小满Grain Buds comes after The Start of Summer

四季人生(The Four Seasons of Life)
2-母亲节随想(Mother's Day thoughts)

四季人生(The Four Seasons of Life)
1-四季的节奏