Tìm kiếm từ nhiều giáo viên Tiếng Anh...

Ի՞նչ է մտածում արհեստական բանականությունը #21
Mô tả
Քանի որ նախորդ էպիզոդի թեման շատ հետաքրքիր էր, հիշեցնեմ, որ նախորդ թողարկմանը խոսում էի «թվալու» և «լինելու» մասին, այս անգամ որոշեցի պարզել, թե ինչ է մտածում այդ մասին արհեստական բանականությունը՝ օրինակ ChatGPT-ն։ Ես ChatGPT-ին տվեցի հետյալ հարցը. «Ինչու՞ են մարդիկ նախընտրում թվալ և ոչ թե լինել»։
Արհեստական բանականությունը տվեց մի քանի հոգեբանական պատճառ։ Այստեղ կխոսեմ դրանցից մի քանիսի մասին։
Մարդը ուզում է սիրված լինել։ Մեզ համար կարևոր է, թե ուրիշները ինչ են մտածում մեր մասին։ Մենք ուզում ենք ընդունված լինել մարդկանց կողմից։
Ապրելով մարդկանց մեջ՝ մենք չենք կարող խուսափել մրցակցությունից։ Հատկապես սոցիալական ցանցերի այս դարաշրջանում։ Մենք համեմատում ենք մեզ ուրիշների հետ, և միշտ ուզում ենք ավելի լավը լինել մյուսների համեմատ։
Շատերը գեղեցկությունը, հարստությունը, ցուցադրական հաջողությունը կապում են երջանկության հետ, սակայն ըստ արհեստական բանականության դրանք տալիս են կարճաժամկետ հաճույք, բայց ոչ երկարաժամկետ բավարարվածություն։
Կա մի հետաքրքիր բան, որի մասին նշում է արհեստական բանականությունը։ Այն ասում է, որ «թվալը» ավելի արագ է և ավելի հեշտ է քան «լինելը»։ Այսինքն գեղեցիկ լուսանկար անելն ավելի հեշտ է, քան մարմինը մարզելը։
«Լինելը»`
պահանջում է աշխատանք ինքնդ քեզ վրա,
պահանջում է հոգեբանական հասունություն,
պահանջում է անկեղծություն՝ նախ ինքներս մեզ հետ,
պահանջում է համբերություն, քանի որ արդյունքների համար ժամանակ է պետք,
երբեմն ստիպում է տեսնել մեր թույլ կողմերը:
Իսկ ցուցադրական սպառման՝ Վեբլենի էֆեկտի մասին, կպապտմեմ հաջորդ թողարկմանը։
Kênh Podcast
․․․ մասին
Tác giả
Tất cả các tập

Co czytam? Podcast o książkach :)

Wyprzedaże i prezenty świąteczne

Ulubione kino Anety

Dzień w górach A2

Kuchnia polska vs. kuchnia włoska

Moja dzielnica

Przeprowadzka

Typowy dzień Tomka A2
Các tập phổ biến

Polish is fun with Anka
Co czytam? Podcast o książkach :)

Polish is fun with Anka
Wyprzedaże i prezenty świąteczne

Polish is fun with Anka
Ulubione kino Anety

Polish is fun with Anka
Dzień w górach A2

Polish is fun with Anka
Kuchnia polska vs. kuchnia włoska

Polish is fun with Anka
Moja dzielnica

Polish is fun with Anka
Przeprowadzka

Polish is fun with Anka
Typowy dzień Tomka A2
